ԱՀ առողջապահության նախարարը հանդիպել է ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 8-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է «ВИВА. Врачи и волонтеры - Армении» բարեգործական հիմնադրամի ղեկավարին և անդամներին:
Հիմնադրամն ստեղծվել է 2016թ. Արցախում տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հետապնդում է Հայաստանի ու Արցախի հիվանդանոցները դեղորայքով և բժշկական սարքավորումներով համալրելու, մասնագետների վերապատրաստման գործին աջակցելու նպատակ:
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի ղեկավար Տատյանա Օգանեսյանին և բոլոր կամավորականներին՝ 2020թ. Արցախին բաժին դարձած արհավիրքի օրերին ողջ ներուժով արցախցու կողքին լինելու և աջակցելու համար:
Տատյանա Օգանեսյանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ունեն բավարար հնարավորություն՝ համագործակցությունը շարունակելու համար, ուստի ակտիվ աշխատանք են ակնկալում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա անելիքները, համագործակցության ուղղություններն ու ոլորտները:
Կարծիքներ