Ստուգայցեր են իրականացնում հասարակական տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան

Ստուգայցեր են իրականացնում հասարակական տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան

Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։

 

«Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք՝ Երևանի տրանսպորտային նոր փաթեթներից օգտվող արտոնյալ խմբերի շրջանակն ընդլայնվել է:

 

Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները:

 

4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվել է սահմանափակումը:

 

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետը 30 օրից դարձել է 45 օր:

 

90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից դարձել է 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ:

 

Ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի հաշվառումը պարտադիր չի լինի թոշակառուների ու անապահովության նպաստ ստացողների համար: Երկարաձգվել է նաև որոշ փաթեթների գործողության ժամկետը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում