Հունիսի 12-ը Ղազախստանում համազգային սգո օր է հայտարարվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը հայտարարել է համազգային սգո օր։
Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները՝ նշելով, որ մինչ համապատասխան հրամանագրի ստորագրումը երկրի ղեկավարը մեկնել է Աբայի մարզ, ցավակցություն հայտնել անտառտնտեսության աշխատակիցների ընտանիքներին և ընկերներին, ովքեր զոհվել են Սեմեյ Օրմանի արգելոցում բռնկված լայնամասշտաբ հրդեհի հետևանքով։
Նշենք, որ Ղազախստանի Բատպաևսկու անտառում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ուղղաթիռ, ինչպես նաև 3 մարզերի փրկարարական ջոկատները։ Հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել։
Կարծիքներ