Մաքրման աշխատանքներ Ծիծեռնակաբերդի հարակից կանաչ գոտիներում

Մաքրման աշխատանքներ Ծիծեռնակաբերդի հարակից կանաչ գոտիներում

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ մաքրման աշխատանքներ են իրականացնում Ծիծեռնակաբերդի հարակից կանաչ գոտիներում։ Ծառերից հեռացվում են չոր ճյուղերը, խոտածածկ հատվածները հնձվում են, տարածքը մաքրվում է կենցաղային աղբից։

 

Ծառերի էտման աշխատանքներն արդեն ավարտվում են։ Տարածքում աշխատող 40-ից ավելի այգեպան-բանվորները տասնյակ բեռնատար մեքենաներով արդեն հանել են ճյուղերը, հնձված խոտը, կենցաղային աղբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում