Եվրո-2020-ի մի քանի հանդիպում կարող է տեղափոխվել Անգլիա
Եվրո-2020-ի մի քանի հանդիպում կարող է տեղափոխվել Անգլիա: Այս մասին հաղորդում է The Telgraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն նախատեսում է որոշ հանդիպումներ տալ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտին՝ ի երախտագիտություն Եվրոպական Սուպերլիգայի դեմ պայքարում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի առանցքային մասնակցության:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Բիլբաոն չի կարողանա անցկացնել առաջիկա մրցաշարի հանդիպումները, Դուբլինը հնարավոր է ևս չընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Կարծիքներ