Կառավարությունը հաստատել է ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին որոշումը
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշումը։
Որոշումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների արտադրական ծավալների աճին, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ցեմենտը որոշակի մասով կփոխարինվի տեղականով։
Որոշման նպատակն է շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները, նպաստել տեղական ցեմենտի արտադրության զարգացմանը, ցեմենտի ներքին շուկայում հավասար պայմանների ապահովմանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թ. հունվարի 14-ին և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 14-ը։
Կարծիքներ