Ռուսաստանում կորոնավիրուսով 22 010 վարակվածներ են հայտնաբերել մեկ օրում. դա նվազագույնն Է հունիսի 30-ից ի վեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 22 010-ով՝ մինչեւ 6 334 195: Դա նավազագույնն Է հունիսի 30-ից ի վեր, հետեւում Է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից, որոնք հրապարակվել են օգոստոսի 3-ին:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,35 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 513 524 մարդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 1 952-ով: Ապրիլի 28-ից ի վեր մայրաքաղաքում 2 000 ախտահարվածներից պակաս են հայտնաբերել: Մահերի թիվը մեկ օրում աճել Է 788-ով՝ նախորդ օրվա 785-ի դիմաց՝ մինչեւ 160 925:
Պայմանական մահացությունը (վերջնաանը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակը վերջանալուց հետո) մնացել Է 2,54 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 18 963-ով՝ մինչեւ5 659 746: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 89,4 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ