Անհրաժե՞շտ է արդյոք, որ տարեցները հրաժարվեն կենդանական սպիտակուցներից
Կենդանական ճարպերը բուսականից ավելի արդյունավետորեն են նպաստում ծերանալուն զուգահեռ կմախքային մկանների պահպանմանը: Ուստի չարժե, որ տարեցները հրաժարվեն կենդանական սպիտակուցից, հայտնում են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները:
Ծերանալուն զուգահեռ մկանային զանգվածը, ինչպես հայտնի է, սկսում է կրճատվել, հայտնում է The Hindustan Times-ը: Ամինաթթուները, որոնք մկանների համար շինարարական բլոկներ են, օրգանիզմ են մատակարարվում հիմնականում սնունդով: Սակայն մկանային զանգվածի մեծացման արտահայտիչ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուտել զգալիորեն ավելի շատ բուսական սպիտակուցներ, քան կենդանական: Գիտնականները այսպիսի եզրակացություն են կատարել՝ վերլուծելով մկանային հյուսվածքի վրա սոյայի եւ ցորենի սպիտակուցի ազդեցությունը:
Մասնագետները զգուշացնում են, որ կենդանական ճարպերից բուսականին սովորական անցումը՝ առանց ճշտելու սպիտակուցի ընդհանուր պահանջը, ավելի շուտ կործանարար է անդրադառնում ծերանալիս մկանների առողջության վրա: Ավելի լավ է գործածել ավելի հավասարակշռված եւ պակաս էքստրեմալ մոտեցում՝ գործածելով թե՛ կենդանական, թե՛ բուսական սպիտակուցներ:
Կարծիքներ