Սոթքի հանքավայրը մասամբ աշխատում է. Գեղարքունիքի մարզպետ
Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել:
Այս մասին այսօր լրագրողներին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով.
«Հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է»:
Խոսելով մարզում տեղավորված բռնիտեղահանված արցախցիների մասին, մարզի ղեկավարն ասել է, որ մարզում կեցությամբ ապահովել են բոլոր արցախցիներին:
«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան ու չտեղավորենք, այս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցի, ովքեր տեղակայված են մեր մարզում», - նշել է նա:
Կարծիքներ