Պաշտոնների մասին վաղ է խոսել. հայտարարություն կանենք, երբ որոշենք թեկնածուներին. Տիգրան Ավինյան
«Սա 2018թ. հետո խոշոր հետընտրական դաշինքի փորձերից մեկն է, և ես վստահ եմ, որ այն հաջողությամբ է պսակվելու». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պաշտոնների վերաբերյալ վաղ է խոսել․ հայտարարություն կանենք, երբ հստակ որոշենք թեկնածուներին։ Պաշտոն ստանձնելն ուղղակի աթոռների բաժանում չի․ շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որ հարկավոր է՝ լինի փոխքաղաքապետ, թե թաղապետ։ Այդ մարդիկ կրելու են ծանր բեռ»,- ասել է Ավինյանը՝ շեշտելով, որ առաջնային են երևանցիների խնդիրները։
Կարծիքներ