ԱԻՆ-ը ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 6 ահազանգ է ստացել

Սեպտեմբերի 26-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում, Թաիրով գյուղում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Ծովագյուղ և Երևան-Սևան ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։
Կարծիքներ