ԼՂ-ում ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի կորուստը 21-րդ դարում չի կարող հանդուրժելի լինել․ Արարատ Միրզոյան
Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։
Կարծիքներ