Նոր Արմավիր գյուղում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը
Մարտի 13-ին, ժամը 20:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի «Սուրբ Դավիթ» սրբատեղիի տարածքում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները դիտահորից դուրս են բերել Հ․ Պ․-ին (ծնված 1991 թ.) մարմնական վնասվածքներով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:
Կարծիքներ