Բուլղարիան արգելել է ռուսական նավերին մուտք գործել երկրի նավահանգիստներ

Բուլղարիան արգելել է ռուսական նավերին մուտք գործել երկրի նավահանգիստներ

Բուլղարիան արգելել է ռուսական նավերին մտնել իր երկրի ծովային և գետային նավահանգիստներ։ Տեղեկությունը հայտնում է Բուլղարիայի ծովային վարչակազմի պաշտոնական կայքէջը։

«2022 թվականի ապրիլի 16-ի ժամը 00:00-ից Բուլղարիայի ծովային և գետային նավահանգիստներ մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո գրանցված բոլոր նավերի համար», - ասված է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումը վերաբերում է նաև այն նավերին, որոնք փոխել են Ռուսաստանի դրոշը, գրանցումը կամ ռեեստրը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում