ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսի՝ մարդուն փոխանցման չորս հնարավոր սցենար. AP
Նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն Է փոխանցվել միջանկյալ օղակի միջոցով: Ըստ որում լաբորատորիայից արտահոսը, «չափազանց քիչ հավանական Է», ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Չինաստանի եզրափակիչ հաշվետվության նախագծում, որին մարտի 29-ին ծանոթացել Է Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալությունը սեւագիր տարբերակն ստացել Է Ժնեւում գտնվող դիվանագետից, որը ներկայացնում Է ԱՀԿ-ի կազմի մեջ մտնող երկրներից մեկը: Այս պահին հայտնի չԷ, թե կարող են արդյոք ինչ-որ փոփոխություններ լինել պաշտոնապես հրապարակվող տարբերակում:
Զեկույցում ներկայացված Է կորոնավիրուսի՝ մարդուն փոխանցման չորս հնարավոր սցենար հավանականության աստիճանի կարգով: Մասնագետների գնահատումներով՝ «հավանական Է» կամ «շատ հավանական Է», որ չղջիկներից փոխանցումը մարդկանց տեղի Է ունեցել ինչ-որ մի այլ կենդանու միջոցով: Ըստ որում անմիջականորեն վարակումը չղջիկների միջոցով գնատհատվում Է որպես պարզաես «հավանական»:
Նաեւ հնարավոր Է, բայց ցածր հավանականությամբ, վարակման սցենարը սննդամթեքի միջոցով:
Նշված Է, որ կորոնավիրուսի համավարակ հարուցած մերձավոր ցեղակից Է հայտնաբերվել չղջիկների մոտ, սակայն «չղջիկների այդ վիրուների եւ SARS-CoV-2-ի միջեւ Էվոլյուցին հեռավորությունը գնահատվում Է մի քանի տասնամյակ, (այնպես որ) ենթադրվում Է միջանկյալ օղակի (առկայությունը)»: Հաշվետվության մեջ նշված Է, որ շատ նման վիրուսներ են գտել պանգոլինների մոտ, սակայն այդ վարակին նաեւ ենթակա են ազնվաքիսերը եւ կատուները, այնպես որ տարածողներ կարող Էին հանդես գալ նաեւ դրանք:
Եզրակացությունները պատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային մասնագետների խմբի՝ Ուհան այցի հիման վրա: Մասնագետների խոսքով՝ առվել հավանական վարկածն այն Է, որ վիրուսը վայրի կենդանիներից փոխանցվել Է միջանկյալ օղակի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ