Արցախը Հայաստան է. Մարսելում հայերը բողոքի ցույց են անցկացրել ադրբեջանական ակումբի դեմ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում` Վելոդրոմ մարզադաշտում, «Մարսել»-«Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ Մարսելի հայերն ակցիա են իրականացրել՝ ադրբեջանական ակումբի դեմ՝ «Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է» գրությամբ պաստառներով։
Խաղի ժամանակ հայերը ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշը, իսկ ցուցադրված պաստառներներին գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ադրբեջանը հանցագործ երկիր» է։
Խաղն ավարտվել է «Մարսելի» հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Կարծիքներ