ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հնդկաստանին նվազեցնել կախվածությունը ռուսական նավթից
Վերջերս Նյու Դելի կատարած այցի ժամանակ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դյուլիպ Սինգհը պատմել է Հնդկաստանի իշխանություններին հակառուսական պատժամիջոցներին համապատասխանելու կարևորության մասին և առաջարկել օգնություն Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար:
Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Այս շաբաթվա սկզբին Փսակին նշել էր, որ ԱՄՆ-ը փորձում է համոզել Հնդկաստանին հրաժարվել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման ընդլայնումից։
Կարծիքներ