ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն ծրագրում իրենց զորքերը տեղակայել Ֆինլանդիայում և Շվեդիայում

ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն ծրագրում իրենց զորքերը տեղակայել Ֆինլանդիայում և Շվեդիայում

ԱՄՆ իշխանությունները ներկայումս չեն ծրագրում իրենց զորքերը տեղակայել Ֆինլանդիայում և Շվեդիայում, եթե նրանք անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Ես չգիտեմ նման ծրագրերի մասին»,- լրագրողի համապատասխան հարցին նա պատասխանեց՝ ընդգծելով, որ հիմա այդ մասին խոսելը վաղ է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում