Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութում է

Ավելի վաղ նշել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտարարել է ողբերգական պայթյունից հետո Բեյրութ նրա ժամանելու մասին: Այս պահին Մակրոնը Բեյրութում է: Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, այնուհետև կուղեւորվի պետության ղեկավարի նստավայր՝ հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Նա հանդիպումներ կունենա նաեւ տարբեր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում