ԱՄՆ-ը հայտարարել է Սեւ ծովի վրայով հետախուզական թռիչքները շարունակելու մտադրության մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Սեւ ծովի վրայով հետախուզական թռիչքները շարունակելու մտադրության մասին

Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել հետախուզական թռիչքները Սև ծովի վրայով, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, օգնելու Կիևին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում: Այս մասին հինգշաբթի լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասաց Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով վերջերս ռուսական կործանիչի կողմից ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքները։ 

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մենք կշարունակենք այս հետախուզական և դիտորդական թռիչքները՝ ի պաշտպանություն մեր ազգային անվտանգության շահերի Սևծովյան տարածաշրջանում, հանուն Ուկրաինային մեր աջակցության և ինքն իրեն պաշտպանելու ունակության»,- ասել է Քիրբին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում