Սեպտեմբերի 21-ի միջոցառումից դժգոհողները տժում էին Բաստայի համերգին․ ԶԼՄ
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանանալիք ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ այս ընթացքում ոմանք հասցրեցին իրենց դժգոհությունը հայտնել ու էժան շահարկումներ անել՝ պատճառաբանելով, որ հիմա դրա ժամանակը չէ,- գրում է ArmeniaNews-ը։
«Սրան զուգահեռ հայտնի շրջանակները նաև տարատեսակ ստեր տարածեցին, թե իբր կառավարությունը տոնախմբության է վերածելու անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը: Եվ այս ամենն այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանն անձամբ կառավարության նիստին շեշտեց, որ կայանալիք միջոցառումը նվիրված է լինելու անկախության 30-ամյակին ու մեր զոհված նահատակների հիշատակին: Ի դեպ, այս ընթացքում միջոցառման դեմ բողոքի ձայն բարձրացրած զոհված զինվորների ծնողներից մի քանիսին արդեն ներկայացվել է միջոցառման մանրամասները, ինչից հետո վերջիններս տվել են իրենց հավանությունը:
Սակայն ուշագրավ էր այսօր Երևանում կայացած համերգին մեր հանրության ակտիվությունը: Փաստորեն կան մարդիկ, ովքեր դժգոհելով մեր նահատակների հիշատակին նվիրված Անկախության 30-ամյակի միջոցառումից, տժում են Բաստայի համերգին:
Այսպիսին է մեր իրականությունը»,- գրում է կայքը:
Կարծիքներ