Հայ բռնցքամարտիները մեկնել են բանակայինների աշխարհի առաջնության

Հայ բռնցքամարտիները մեկնել են բանակայինների աշխարհի առաջնության

Հայ բռնցքամարտիկները մարզիչներ Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ մեկնել են Մոսկվա, որտեղ կմասնակցեն բանակայնինների աշխարհի առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզական այս ստուգատեսին Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Բանակային աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ՀՀ ԶՈՒ ֆիզ պատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում