Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1037-ի: Այս մասին հայտնել է «Al-Arabiya» հեռուստաալիքը՝ հիմնվելով ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների վրա։
Եվս 1204 մարդ վիրավոր է:
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր 820 զոհի և 672 վիրավորի մասին:
Հիշեցնենք՝ Մարոկկոյում սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:
Կարծիքներ