Լիտվան բացում է սահմանը բելառուսների համար
Ինչպես տեղեկացնում է LRT- ն Լիտվայի իշխանությունները որոշել են վերացել իրենց երկիր մուտքի սահմանափակումները Բելառուսի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են երկիր մտնել «հումանիտար նպատակներով», :
Լիտվայի ներքին գործերի նախարարությունը «հարեւան երկրում տեղի ունեցող (քաղաքական) զարգացումների ֆոնին» առաջարկել է բելառուսներին ներառել այն քաղաքացիների շարքում, ովքեր չեն մտնում կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապված արգելքների տակ, ասել է Լիտվայի ՆԳՆ ղեկավար Ռիտա Թամաշունենեն:
Նախարարը հավելել է, որ գերատեսչությունն առաջարկել է կառավարության համապատասխան որոշման մեջ ներառել նաեւ օտարերկրացիների վերաբերյալ լրացուցիչ կատեգորիան:
«Դրանք այն օտարերկրացիներն են, ովքեր հատուկ մարդասիրական նպատակներով են գալիս Լիտվա»,- հավելել է Թամաշունենեն:
Կարծիքներ