ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Հրազդանում և Թալինում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Հրազդանում և Թալինում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Ապարան, Հրազդան և Թալին քաղաքներում տեղում է ձյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում