Ֆրանսիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Իրանի թեման

Ֆրանսիայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Իրանի թեման

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին Լը Դրիանը հայտարարել է իր Twitter-ում ։

«Այս գիշեր ես բանակցություններ եմ վարել իմ ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ներկայիս լարվածության համատեքստում»,- գրել է Լը Դրիանը։

Նա նաեւ նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի հետ բանակցությունները վերսկսելու թեման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում