Բելառուսի հետ սահմանին դժբախտ պատահարի հետևանքով լեհ զինվոր է զոհվել
Լեհ-բելառուսական սահմանին դժբախտ պատահարի հետևանքով լեհ զինվոր է զոհվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Վելկոպոլսկի վոյեվոդության 17-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարությունը։
«Նոյեմբերի 13-ին ծառայության տարածքում լեհ-բելառուսական սահմանի տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչի հետևանքով զինծառայող է մահացել»,- հայտնում են հրամանատարությունից։
Առկա տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մանրամասները հետաքննում են զինվորական ժանդարմերիան և դատախազությունը։ «Միջադեպին երրորդ կողմ ներգրավված չի եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ