Ցանկանում էր ամուսնանալ, ավաղ չհասցրեց․ Մարմաշենի գյուղապետ
Ինչպես արդեն հայտնի է Տավուշում գնդակոծության արդյունքում հայկական կողմն ունի երկու զոհ, որից մեկը կապիտան Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչ էր։
Freenews-ի հետ զրույցում Մարմաշեն գյուղի վարչական ղեկավար՝ Համլետ Տիգրանյանը նշեց, որ Սոսը ընտանիքի փոքր զավակն էր, 28 տարեկան, հարգված և սիրված տղար էր, հիմա ամբողջ գյուղով ողբում ենք։
Ընտանիքը սովորական մարդիկ են արպրում էին իրենց հոգսերով։ Սպասում ենք, որ դին քիչ անց կբերեն տուն։ Ահավոր վիճակ է, հարազատները իրենց տեղը չեն գտնում։
Համլետ Տիգրանյանի խոսքերով Սոսը դեռ ամուսնացած չէր, պատրաստվում էին, ավաղ չհասցրեցին։
Ի դեպ, նշենք, որ Սոս Էլբակյանը Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր տղան է։
Կարծիքներ