Շնորհավորում եմ Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման հոբելյանական 95-ամյակի առթիվ. Ալեն Սիմոնյան
Շնորհավորում եմ Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման հոբելյանական 95-ամյակի առթիվ: Գրեթե մեկ դար շարունակ Հանրային ռադիոն մեզ հետ է՝ բարձր պահելով իրազեկող, կրթող զրուցակցի գործառույթը:
Տարիներ շարունակ մեր հասարակության հավաստի տեղեկատվություն ստանալու աղբյուրն այսօր էլ շարունակում է ժամանակին համընթաց քայլել՝ սիրելի ռադիոունկդիրներին ներկայանալով նոր գաղափարներով և նախագծերով:
Հեռարձակված ծրագրերը անտարբեր չեն թողել տարիքային սահմանափակում չունեցող հսկայական լսարանին: Չմոռանանք, որ «Հայկական ռադիո»-յի լեգենդն ապրում է՝ վաղուց դուրս գալով մեր պետության սահմաններից:
Պատասխանատու խոսքի, սփռման լայն դաշտի և մարդկային հարաբերությունների գիտակ Հանրային ռադիոն մեր անդավաճան ուղեկիցն է:
Շնորհավորանքս Հանրային ռադիոյի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին, ղեկավարությանը՝ ստեղծված ավանդույթներին հավատարիմ մնալու և ռադիոգործի ասպարեզում նոր հորիզոններ նվաճելու առթիվ:
Կարծիքներ