Ռուսաստանը թույլ չի տա անպատիժ կերպով ստորացնել հայ ժողովրդին՝ իր պատմական հողի վրա․ Կոնստանտին Զատուլին

Ռուսաստանը թույլ չի տա անպատիժ կերպով ստորացնել հայ ժողովրդին՝ իր պատմական հողի վրա․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «ՊրոԱրցախ» ֆորումի բացմանը ողջույնի իր խոսքում նշել է, որ Ռուսասատանը թույլ չի տա անպատիժ կերպով ստորացնել հայ ժողովորդին։  Այս մասին տեղեկանում ենք Լազարևյան ակումբի տարածած հաղորդագրությունից: «Կարծում եմ, որ Արցախում պատերազմը չպետք է տեղի ունենար, որ հայ և ռուս ժողովուրդները այդ արյունոտ հակամարտության ընթացքում շատ բան են կորցրել՝ իհարկե ոչ հավասար մակարդակի։ Սակայն Երևանում ու Ստեփանակերտում, դե նաև իհարկե ամբողջ աշխարհում պետք է իմանան, որ մտահոգված Ռուսաստանը թույլ չի տա անպատիժ կերպով ստորացնել հայ ժողովրդին՝ իր պատմական հողի վրա։ Դրա երաշխիքն այն է, որ այժմ Արցախում են ռուս խաղաղապահները»,- ասել է Զատուլինը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում