Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարական և արդիականացման աշխատանքները
Շարունակվում են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շինարարական և արդիականացման աշխատանքները..
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:
Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը նախարարին ներկայացրել է հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական և մարզօջախի տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, փոխել բոլոր ջրա- և հոսանքագծերը, վերանորոգել դաշտերը, շարունակել ծառատունկը։
Ավելին` այստեղ
Կարծիքներ