Ֆինլանդիան ամերիկյան F-35 կործանիչներ է գնել
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, որը լիազորված Է երկրի կառավարության կողմից, փետրվարի 11-ին ամերիկյան Lockheed Martin-ի հետ համաձայնագիր Է ստորագրել F-35 կործանիչներ մատակարարելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ռազմական գերատեսչությունը:
Համապատասխան որոշումը նախարարների կաբինետի կողմից ընդունվել Է դեկտեմբերի 10-ին:
«Պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը արդյունաբերական համագործակցության շուրջ համաձայնագիրն ստորագրել Է 2022 թվականի փետրվարի 11-ին, Հելսինկիում: Համաձայնագիրն ստորագրվել Է Lockheed Martin կործանիչներ արտադրողի եւ Pratt & Whitney շարժիչներ արտադրողի հետ, որոնք մտնում են Raytheon Technologies խմբի մեջ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Բազմանպատակ կործանիչների գնումն իրականացվելու Է ԱՄՆ-ի կառավարության՝ ռազմական սարքավորման վաճառքի (FMS) ընթացակարգին համապատասխան:
«Մատակարարման պարտավորագրերը նախատեսում են 2025-2030 թվականներին F-35A Block 4 կոնֆիգուրացիայի 64 բազմանպատակ կործանիչների, մեքենաների շարժիչների եւ տեխնիկական սպասարկման համար սարքավորումների, համակարգերի, պահեստամասերի, հերթափոխային սարքավորման, վարժական սարքավորման մատակարարում: Համաձայնագրերը նաեւ ներառում են Պաշտպանության ուժերի թռիչքային եւ ավիացիոն անձնակազմի ուսուցում»,-ճշտվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ