Turn.am – Հայաստանի առաջատար հարթակը ծառայություններ փնտրելու և առաջարկելու համար

Turn.am – Հայաստանի առաջատար հարթակը ծառայություններ փնտրելու և առաջարկելու համար

Հայաստանում արդեն հասանելի է նոր թափով զարգացող հարթակ և հավելված՝ նախատեսված բացառապես ծառայությունների որոնման ու առաջարկման համար։

Turn.am-ը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում կամ առաջարկում են ծառայություններ Հայաստանում։ Հարթակը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր օգտատեր մի քանի վայրկյանի ընթացքում կարողանա գտնել իրեն անհրաժեշտ ծառայությունը՝ առանց ավելորդ գործողությունների։

Ինչ է առաջարկում Turn.am-ը

Կայքում բոլոր ծառայությունները ներկայացվում են հստակ դասակարգված՝ ըստ ոլորտների և ենթաոլորտների։ Սա ապահովում է արագ ու պարզ որոնում՝ առանց կողմնակի և ոչ անհրաժեշտ ինֆորմացիայի։

Turn.am-ի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող ծառայություն մատուցողներին դարձնել տեսանելի, հասանելի և վստահելի՝ մեկ ընդհանուր հարթակում։

Խելացի որոնում՝ մոտակա ծառայությունների համար

Կայքի և հավելվածի խելացի որոնման համակարգը թույլ է տալիս մի քանի հպումով գտնել Ձեր գտնվելու վայրին ամենամոտ և վստահելի մասնագետներին։ Turn.am-ում կարող եք արագ գտնել ծառայություններ ամենապահանջված ոլորտներում, ինչպիսիք են՝ ավտոսպասարկում և ավտովերանորոգում, անշարժ գույքի վերանորոգում, մաքրության ծառայություններ, գեղեցկության և սպա ծառայություններ, իրավաբանական աջակցություն, հաշվապահություն և հարկային խորհրդատվություն, բեռնափոխադրում և տեղափոխում։ Բացի այդ, հարթակը ներառում է հարյուրավոր այլ կատեգորիաներ՝ կենցաղային աշխատանքներից մինչև բիզնեսի համար նախատեսված մասնագիտական ծառայություններ։

Ինչ օգուտ ունի Turn.am-ը ծառայություն առաջարկողների համար

  • Նոր հաճախորդների մշտական հոսք և համագործակցության լայնացում։
  • Գեղեցիկ, ներկայանալի և SEO-օպտիմիզացված բիզնես էջ։
  • Պրոֆեսիոնալ վիճակագրություն Ձեր էջի այցելությունների և ծառայությունների դիտումների մասին։
  • Բարձր տեսանելիություն Google, Yandex և Bing որոնման համակարգերում։
  • Հավելյալ հնարավորություններ՝ վարկանիշ, կարծիքներ, լուսանկարներ և մանրամասն ծառայություն ներկայացնելու համար։

Ինչ օգուտ ունի Turn.am-ը ծառայություն որոնողների համար

Turn.am-ը թույլ է տալիս գտնել ամենամոտ, վստահելի և համապատասխան մասնագետին ՝ հիմնվելով գնահատականների, կարծիքների և իրական օգտատերերի փորձի վրա։

Ինչո՞ւ ընտրել հենց Turn.am-ը

  • Բոլոր կազմակերպությունների և ծառայությունների տվյալները ստուգվում են ադմինիստրացիայի կողմից։
  • Կարող եք դիտել և համեմատել իրական հաճախորդների գնահատականներն ու կարծիքները։
  • Կայքից օգտվելը ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է՝ առանց գրանցման վճարի և միջնորդավճարների։
  • Դուք ստանում եք արագ, պարզ և վստահելի համակարգ՝ ծառայությունների որոնման համար։

Հիմնադրի կարծիքը

Կայքի հիմնադիր Ռաֆայել Տոբելյանը նշում է․ «Հայաստանում շատ էր զգացվում նման հարթակի բացակայությունը։ Մենք ստեղծեցինք Turn.am-ը, որպեսզի լուծենք ոլորտում առկա խնդիրները և միաժամանակ ապահովենք հարթակի պարզ ու հարմար օգտագործումը»։

ServiceOrca.com — Turn.am-ի միջազգային տարբերակը

Բացի հայկական շուկայից, նախագիծը զարգանում է նաև միջազգային մակարդակում՝ ServiceOrca.com հարթակով։ ServiceOrca-ն նախատեսված է ԱՄՆ, Կանադա, Եվրոպա և այլ երկրներում ծառայություններ առաջարկող և ծառայություններ որոնող օգտատերերի համար։ Այն ունի ավելի զարգացած SEO համակարգ, բազմալեզու աջակցություն և ժամանակակից արհեստական բանականությամբ աշխատող ծառայությունների դասակարգման մեխանիզմ։

Այսպիսով՝ Turn.am-ը ծառայություններ որոնելու առաջատար հարթակն է Հայաստանում, իսկ ServiceOrca.com-ը՝ դրա գլոբալ տարբերակը, որը միավորում է տարբեր երկրների ծառայություն մատուցողներին և հաճախորդներին մեկ միասնական համակարգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում