Գյումրու Տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված և բուժված 9 շահառու դուրս է գրվել հիվանդանոցից
Գյումրու Տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվել են ևս 3 շահառու: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Freenews-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:
«Մի քանի օր առաջ թեստավորել են 35 շահառուի, որոնցից 3-ի մոտ թեստը եղել է դրական»,- ասաց Նունե Գրիգորյանն ու հավելեց, որ նրանց վիճակը լավ է, նրանց տեղում մեկուսացրել են: Այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժում է ստանում 6 շահառու։ Իսկ երեկ մինչև օրվա ավարտը հիվանդանոցից դուրս է գրվել ևս 9 շահառու։ Այս պահի դրությամբ կենտրոնում կա 16 մեկուսացած, բոլորն էլ իրենց լավ են զգում։
Հիշեցնենք, որ Գյումրու Տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել էր 59 շահառուի և 12 աշխատակցի մոտ. խնամքի կենտրոնում մահացածների ընդհանուր թիվը 5-ն է, որոնցից մեկի թեստի պատասխանը եղել է բացասական:
Կարծիքներ