Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց հատվածները մեկ ամիս միակողմանի փակ կլինի

Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց հատվածները մեկ ամիս միակողմանի փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները: 

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում