Լևանդովսկին ցանկանում է կարիերան ավարտել Ռեալում

Լևանդովսկին ցանկանում է կարիերան ավարտել Ռեալում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է As-ը, 33-ամյա լեհը չի բացառում կարիերան մադրիդյան ակումբում ավարտելու հնարավորությունը։ Նա ցանկանում է հեռանալ ամռանը և ասել է իր գործակալներին առաջնահերթություն տալ «Ռեալի» առաջարկներին:

Ֆուտբոլիստի միջավայրը այդ քայլը համարում է իրական, եթե Մադրիդի «Ռեալը» չգնի Էրլինգ Հալանդին: Նշվում է, որ մադրիդցիների հետաքրքրությունը նորվեգացու նկատմամբ թուլացել է թոփ-ակումբների միջև առևտրի և գործակալ Մինո Ռայոլայի առողջական խնդիրների ֆոնին:

Աղբյուրները, ովքեր քաջատեղյակ են Լևանդովսկու իրավիճակին, ասում են, որ լեհը վերջին ամիսներին չի ընդգրկվել Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ծրագրերում, սակայն նման «պլան B» հնարավոր է, եթե Մադրիդը ձեռք չբերի Հոլանդին:

Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում