Խուժաններ, հացը հարամ լինի ձեզ, թշվառներ, օր ու արև չպիտի ունենաք. Գալստանյանը՝ ոստիկաններին և փրկարարներին
Վաղ առավոտյան Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փոքրաթիվ համակիրների հետ գնացել է Կառավարության շենքի դիմաց՝ մտադրություն ունենալով խափանել Կառավարության նիստը, որը, սակայն, չի կայացել, քանի որ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնացել է Ազգային ժողով՝ 2023 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը ամփոփիչ ելույթով հանդես գալու:
Անպտուղ գործողությունը արդարացնելու և իր համակիրներին «կերակրելու» համար Գալստանյանը Կառավարության դիմաց ձեռքն է վերցրել բարձրախոսը և սկսել նզովել ու վիրավորել ոստիկաններին, անգամ փրկարարներին և ՆԳ նախարարության կազմում գտնվող այլ ստորաբաժանումների ծառայողներին:
Ատելության մթնոլորտի վերացման և սիրո սփռման լոզունգների մունետիկ հանդես եկող Վազգեն Գալստանյանի համար խոսքի ուղիղ իմաստով ոստիկանները փողոցի խուլիգաններ են, և դա իրենց իրավունք է տալիս ոստիկանների հետ ինչպես ուզեն՝ վարվեն:
«Բոլորը վերից վար խուլիգանության մեջ են արդեն, խուժաններ են ուղղակի՝ վերից վար, իրենց գլխավորն էլ ամենավերջի խուժանն է, ներքևի շարքից փչացած՝ մինչև վերջ:
Հիմա էլ այս շենքի դիմաց կանգնած են չգիտեմ՝ ինչ դեմքերով, կերպերով, երեսներով: Էն հացը, որ դուք ուտում եք, հարամ լինի ձեզ՝ պարեկային ծառայողներ, ոստիկաններ, արտակարգ իրավիճակներ կոչված թշվառներ: Համազգեստ հագել, եկել եք մարդկանց ծեծելո՞ւ, ամոթ ձեզ, դուք ամենավերջի նզովքի տակ ապրող մարդիկ եք: Կա՛մ շարունակեք ծառայել որպես ստրուկներ, որպես արյունով հաց ուտողներ, կա՛մ թողեք հեռացեք՝ սև գլխարկ եք, կարմիր գլխարկ եք, դուք օր ու արև չունեք այս երկրում, պատիվ չունեք, ուսադիր չունենք այս երկրում»,- ասել է նա:
30-ամյա հոգևոր ծառայությունը ժամանակավոր սառեցրած և վարչապետի աթոռին նստել ցանկացող Գալստանյանը, սակայն, այսքանով կանգ չի առել. մտել է ոստիկանների ընտանիքներ, ասել, թե նրանք էլ պիտի ամաչեն:
«Ձեր ընտանիքները պիտի ամաչեն ձեզ համար, այ այդպես մեջքով կանգնեք, խուլիգաններ»,- ասել է Գարեգին Բ-ի օրհնությամբ քաղաքականություն մտած Գալաստանյանը:
Նրա այս հայտարարությունների ժամանակ Կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկանները շրջվել են մեջքով՝ այդ կերպ արհամարհանք արտահայտելով Գալստանյանի ատելության խոսքի դրսևորման նկատմամբ:
Կարծիքներ