Perseverance մարսագնացը լուսանկարել է Մարսի գիշերային երկինքը
Perseverance մարսագնացն առաջին անգամ լուսանկարել է Մարսի գիշերային երկինքը՝ օգտագործելով MEDA մետեոհամակարգի մաս կազմող տեսախցիկ: Այս մասին NASA-ն հայտնել է Twitter– ում:
Նկարներում պատկերված են աստղերն ու Մարսի արբանյակ Ֆոբոսը: Perseverance արբանյակը հագեցած է MEDA (Mars Environment Dynamics Analyzer) համակարգով: Այն բաղկացած է մի քանի տվիչներից և կառավարման միավորից, որոնց քաշը մոտ 5,5 կիլոգրամ է:
Կարծիքներ