Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ․ Արցախի ԱԳՆ

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ․ Արցախի ԱԳՆ

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովուրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին հայտարարվել է 2019 թ. օգոստոսի 1-ին՝ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որի կազմում էր նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Բարեկամության շրջանակը ձևավորվել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործուն աջակցությամբ։

Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում