Գեղարքունիքի մարզում «Մերսեդես»-ը բախվել է բետոնե սյուներին և մի քանի պտույտ շրջվել. 28-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզել են, որ մահացածը Գավառի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բոշյանն էր:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 23:00–ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի «Ազատապադյոմ» կոչվող ճանապարհահատվածում Գավառի բնակիչ, 28-ամյա Էդիկ Գևորգյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սյուներին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով Տ. Բոշյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ