Կատարում մեկնարկել են երկրի պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրությունները

Կատարի պատմության մեջ առաջին անգամ ընտրատեղամասեր են բացվել։ Ընթանում են Մեջլիս աշ-Շուրայի (խորհրդարանական գործառույթներով խորհրդատվական խորհուրդ) ընտրություններ, որոնք անցկացվում են ողջ երկրի 30 ընտրատարածքներում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
284 թեկնածուներ, որոնց 10 տոկոսը կանայք են, հավակնում են 30 մանդատի։ Ընտրողների թիվը կազմում է մոտ 300 հազար։
Կատարցիների համար օրը պատմական է, քանի որ անցկացվում են ուղղակի ընտրություններ։
Խորհրդատվական խորհուրդը հիմնադրվել է Կատարում 1972 թվականին, էմիր Խալիֆ բեն Համադ Ալ Թանիի կողմից և կազմված է եղել 20 անդամից, որոնք նշանակվել են պետության ղեկավարի կողմից։
2003 թվականին ընդունված առաջին մշտական Սահմանադրության համաձայն՝ 30 պատգամավորներ պետք է ընտրվեն, իսկ 15-ը նշանակվեն էմիրի կողմից, սակայն որոշման ընդունումից հետո խորհրդարանում աշխատում են միայն էմիրի կողմից նշանակված օրենսդիրները, իսկ ընտրությունները մի քանի անգամ նշանակվել ու հետաձգվել են։
Նշենք, որ 30 պատգամավորները կընտրվեն մեծամասնական համակարգով, 4 տարի ժամկետով։
Կարծիքներ