Թբիլիսիում հայտնել են, որ Սաակաշվիլիի ձերբակալությունը չի ազդի Կիևի հետ հարաբերությունների վրա

Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը չի ազդի Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ոչինչ չի սրի վրաց-ուկրաինական եղբայրական հարաբերությունները․․․«Միացյալ ազգային շարժման» առաջնորդի ձերբակալությունը պետք է լավ օրինակ լինի առ այն, որ Վրաստանում սադրանքները տեղ չունեն»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկին նախագահի ձերբակալման հատուկ օպերացիան անցկացվել է բարձր մակարդակով, ոչ ոք չի տուժել։
Կարծիքներ