ՄՅՈՒ-ն բանակցություններ է վարում Օնանայի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» կապի մեջ է Անդրե Օնանայի գործակալների հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Անգլիական ակումբը կապ է հաստատել «Ինտերի» դարպասապահի ներկայացուցիչների հետ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Նշվում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գիտի Օնանայի կարողությունները, քանի որ նա մարզել է նրան «Այաքսում»։
Մասնագետին դուր է գալիս, որ դարպասապահը կարողանում է փոխանցումներ անել և ոտքերով խաղալ։
Օնանայի և «Ինտերի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Ենթադրվում է, որ իտալական ակումբը կարող է 70 մլն եվրո պահանջել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Կարծիքներ