Ամերիկացի զինվորականներ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ամերիկացի զինվորականներ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ավստրալիայի ափերի մոտ վթարի է ենթարկվել Osprey ռազմական ուղղաթիռը, որում եղել է ԱՄՆ 20 ծովային հետևակ:

Հայտնի է, որ մի քանի զինվորի հաջողվել է փախչել։ Զոհերի թիվը դեռ չի հաղորդվում։

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի առավոտյան Predator's Run 2023 զորավարժությունների ժամանակ Մելվիլ կղզու մոտակայքում։ Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «միջադեպին ներգրավված են եղել ամերիկացի զինվորականներ», իսկ ուղղաթիռում ավստրալացիներ չկան։

Նշենք, որ ավելի քան 2500 զինվորականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ֆիլիպիններից, Արևելյան Թիմորից և Ինդոնեզիայից մասնակցում են Թիվի կղզիներում Predator's Run վարժանքներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում