«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի տնօրենը, բացի փող մսխելուց, բան չի անում. Վարդանյան
Եթե մարդասիրությունից կամ կենդանսիրությունից ենք խոսում, ապա շների ստերջացումը բացարձակ այդ իմաստը չունի: Այսօր անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի (ԹԿՎԿ) կանոնադրության մեջ կատարվող փոփոխություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը բացարձակ չի տիրապետում մասնագիտական որեւէ հարցի: Այդ մարդն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Բացի փող մսխելուց՝ նա բան չի անում: Ես գիտեմ, թե ինչպես են մեքենայից մասեր հանվել, ծախվել եւ այլն: Այդ ՀՈԱԿ-ը համակարգող փոխքաղաքապետի հետ էլ եմ քանիցս խոսել, բայց որեւէ բան չի արվել»,- ասաց Վարդանյանը:
Նա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց այդ խնդրի վրա՝ հավելելով. «Խնդրում եմ առաջիկայում քննարկել այդ մարդուն աշխատանքից հեռացնելու հարցը»:
Կարծիքներ