Մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը Արցախ կուղարկվի երկաթուղով. ՌԴ ԱԻՆ
ՌԴ ԱԻՆ-ը դեկտեմբերի 11-14-ը 54 վագոն մարդասիրական օգնություն կուղարկի Արցախի քաղաքացիական բնակչությանը: Այն կիրականացվի Ռուսաստանի 8 քաղաքներից՝ տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ից:
Դեկտեմբերի 11-ին Տիխորեցկից և Ուլյանովսկից ուղարկվել է 4 վագոն: Դեկտեմբերի 12-ին այն կիրականացվի Մոսկվայից, Իվանովոյից և Ուֆայից:
Բեռը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային ցիստեռններ և կենցաղային պարագաներ: Ընդհանուր առմամբ՝ մոտ 1200 տոննա:
«Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի առաքումն իրականացվել է օպերատիվ կարգով՝ ՌԴ ԱԻՆ-ի ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի օգնությամբ, որպեսզի նախքան ցրտելը սկսվի ավերված բնակարանների վերականգնումը: Այժմ աշխատանքներն անցել են պլանային փուլ, այդ պատճառով էլ ներգրավվել է երկաթուղային տրանսպորտը»,- նշել են ՌԴ ԱԻՆ-ում:
Կարծիքներ