Փրկարարները պատգարակով 1 կմ անցնելով՝ ոտքը վնասած քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փրկարարները պատգարակով 1 կմ անցնելով՝ ոտքը վնասած քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Պ. Կ.-ին պատգարակով (մոտ 1 կմ) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում