ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր

ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է՝

- զերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք բերումից.

- չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին.

- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն.

- չգնել և չօգտագործել խառը, չտեսակավորված սունկ:

 

Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

 

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ:

Մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

 

Իրազեկման համար առիթ են հանդիսացել արձանագրված ահազանգերը թունավորումների վերաբերյալ, որոնք եղել են անհայտ ծագման սնկերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում