Գերմանիան մտադիր չէ թևավոր հրթիռներ մատակարարել Ուկրաինային
Գերմանիան մտադիր չէ ուկրաինական կողմին Taurus թևավոր հրթիռներ մատակարարել։ Բեռլինի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին Վիլնյուս կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Ես ևս մեկ անգամ կարող եմ շատ հստակ ասել, որ հեռահար սպառազինությունների հետ կապված մենք զուսպ դիրքորոշում ենք պահպանում, ինչպես մեր ամերիկացի գործընկերները»,- նշել է նա և հավելել, որ իրենց գնահատականներում այս պահին ոչինչ չի փոխվել:
Կարծիքներ