Կանադայի արևելքում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի արևելքում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Քվեբեկ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Կանադայի երկրաշարժերի դիտման ծառայությունը։

Էպիկենտրոնը գտնվել է Մոնրեալից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մալարտ բնակավայրից 16 կմ դեպի արևմուտք։ Երկրաշարժի հետեւանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ըստ CTV-ի ՝ տեղի բնակիչներն ասել են, որ թեթև ցնցումներ են զգացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում